Մադրիդի «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելրոյը խոսել է իր նախկին թիմակից Քրիշտիանու Ռոնալդուի մասին.
«Ռոնալդուն միշտ պատրաստ է օգնել իր խաղընկերներին: Բացի այդ, նա նպաստում է հանդերձարանում լավ մթնոլորտի ստեղծմանը:
Ես հաճախ եմ շփվում նրա հետ: Նա միշտ ուշադիր լսում է ինձ և շարունակում է սովորել: Նույնիսկ այսօր Ռոնալդուն շարունակում է կատարելագործել իր որակները»,- Algemeen Dagblad-ի հետ զրույցում հայտարարեց Ռոնալդուն:







































