Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կոնկրետ դիրքորոշում է ակնկալում միջազգային հանրությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներից ու արտգործնախարարներից.
«Նրանք պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այդ հարցի նկատմամբ և ձեռնարկեն անհրաժեշտ քայլեր, որոնք կնպաստեն բանակցությունների հետագա ընթացքին: Դեռ ճիշտ չէ խոսել այն մասին, թե Ղարաբաղյան բանակցային գործընթացն ամբողջովին կանգ է առել:
Դա չի նշանակում, թե յուրաքանչյուր ամիս պետք է անցկացվեն նախագահների, արտգործնախարարների ու համանախագահների հանդիպումներ: Պարզապես հայկական կողմը ցանկանում է ձգձգել բանակցային գործընթացը՝ ժամանակ առ ժամանակ օգտվելով բարեպատեհ առիթներից»:







































