Հարցումը, որին մասնակցել են 500 հյուրանոցների ներկայացուցիչներ, թույլ է տվել կազմելու գույքի թալանի նախապատվությունների վարկանիշը: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն՝ հղում անելով Hosteltur-ին:
Այդ վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում են սրբիչները, լոգարանի պարագաները, գնդիկավոր գրիչը, հողաթափերը և խալաթները: Ավելի քիչ են անհետանում հեռակառավարման վահանակները, բարձերը, վերմակները, թերթերն ու ամսագրերը, հեռուստացույցներն ու վարսահարդարիչները:
Եվ վերջապես` շատ հազվադեպ են անհետանում լամպերը, արվեստի գործերը, զարթուցիչները, համակարգիչներն ու հեռախոսները, ինչպես նաև սենյակային բույսերը:
Գողությունների առումով ամենավատ վիճակը 4 կամ 5 աստղանի հյուրանոցներում է. մոտավորապես յուրաքանչյուր 9-րդ այցելու առանց թույլտվության վերցնում է համարի իրերից որևէ բան: Միջին հաշվով նման գողությունները կարող են հյուրանոցներին հասցնել տարեկան 5500 եվրոյի վնաս, սակայն շքեղ հյուրանոցների պարագայում այդ գումարը կարող է հասնել 18 հազար եվրոյի:








































