ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը, որը տեղի է ունենալու այսօր գիշերը, համընկել է Միշել ու Բարաք Օբամաների ամուսնության 20-ամյակի հետ:
Ինչպես հաղորդում են էլեկտրոնային լրատվամիջոցները, բանավեճի պատճառով, որտեղ Օբաման պետք է բանավիճի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հետ, ամուսինները որոշել են տոնակատարությունը տեղափոխել շաբաթ օրը:
Բանավեճը տեղի կունենա Դենվերի համալսարանում (Կոլորադո նահանգ) և կնվիրվի ԱՄՆ ներքին քաղաքականության հարցերին: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Մյուս բանավեճերը նշանակված են հոկտեմբերի 16-ին ու 22-ին: