Բելգիայում 24-ժամյա գործադուլ են անում երկաթուղայինները: Ամբողջ երկրում դադարեցվել է գնացքների աշխատանքը: Խախտվել է Փարիզի և Լոնդոնի միջև արագընթաց կապը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Գործադուլն սկսվել է հոկտեմբերի 2-ի երեկոյան ու իր գագաթնակետին է հասել այսօր առավոտյան:
Տասնյակ հազարավոր բելգիացիներ այսօր աշխատանքի գնալու համար ստիպված են եղել օգտվել անձնական ավտոմեքենաներից, ինչը դարձել է խցանումների պատճառ:
Երկաթուղայինները բողոքում են երկաթուղային հաղորդակցության համակարգի բարեփոխումների դեմ:







































