Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում Իրանի դեսպան Հասան Դանաֆերը հայտարարել է, որ Իրանը հանդես է գալիս Իրաքի կողմից իրանական ինքնաթիռների ստուգման դեմ՝ կապված Սիրիային Իրանի կողմից զենքի հնարավոր մատակարարման հետ:
Դեսպանը հավելել է, որ երբեք որևէ ապացույց ու վկայություն չի գտնվել, որ Իրանն Իրաքի տարածքով զենք է մատակարարում Սիրիային: Դեսպանը հույս է հայտնել, որ Իրաքը կդադարեցնի ստուգման ենթարկել իր տարածքով Իրանից դեպի Սիրիա թռչող ինքնաթիռները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Իրաքի ԱԳՆ-ը հայտարարեց, թե Բաղդադը մտադիր է հարկադիր վայրէջք պարտադրել և ստուգման ենթարկել Իրանից Սիրիա զենք փոխադրելու մեջ կասկածվող իրանական ինքնաթիռները: Արդեն հոկտեմբերի 2-ին Իրաքում զննման ենթարկվեց Թեհրանից Դամասկոս մեկնող ինքնաթիռը:









































