Նոր Զելանդիայի իշխանությունները մերժել են մուտքի այցագիր (վիզա) տրամադրել բռնցքամարտի նախկին չեմպիոն Մայք Թայսոնին, որը ցանկանում էր նոյեմբերին կատարել շրջագայություն Նոր Զելանդիայով ու Ավստրալիայով և անցկացնել մի շարք գովազդային- բարեգործական միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Երկի իշխանությունները նախ հայտարարել էին, թե այցագիր նրան կտրամադրվի, սակայն այսօր միգրացիայի հարցերով փոխնախարար Քեյթ Ուիլկինսոնը մերժել է այցագիր տրամադրել:
Իր որոշումը նա բացատրել է նրանով, որ արարողության հովանավորներից մեկը, որին պետք է մասնակցեր Թայսոնը, հայտնի մանկական հիմնադրամ էր, որը վերջին պահին հրաժարվել է միջոցառմանն աջակցելուց, «թեր» ու «դեմ» կողմերը կշռելուց հետո որոշել են հետ կանչել Թայսոնի այցագիրը:
Նորզելանդական կանոններն արգելում են մուտքի այցագրեր տրամադրել դատվածություն ունեցողներին, որոնք դատապարտվել են ավելի քան 5 տարի ժամկետով, սակայն պետությունը իրավունք ունի բացառություններ կատարել «հատուկ դեպքերում»:








































