Thursday, 11 06 2026
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ` Բրազիլիայում

Սեպտեմբերի 18-ին Բրազիլիայի բժշկական ասոցիացիայի դահլիճում տեղի է ունեցել երկրի հեղինակավոր լարային եռյակ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի դափնեկիր «Տրիո Իմաժեսի»` Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգը: Համերգն ուղեկցվել է Երևանի մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսով:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Սեպտեմբերի 21-ին Սան Պաուլոյում ՀՀ Պատվո գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի անկախության օրվա առթիվ: Ելույթներով հանդես է եկել Գլխավոր պատվավոր հյուպատոս Տկն. Հիլդա Բուրմայանը, Հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի ատենապետ, պրոֆեսոր Ա. Մանիսաջյանը, ցուցադրվել են Հայաստանի մասին պատմող կինոժապավեններ:

Սեպտեմբերի 23-ին ՀԲԸՄ սրահում կազմակերպվել է ընդունելություն` անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, որը համընկել է ՀԲԸՄ հիմնադրման 48- ամյակի հետ: Պատվավոր հյուրերի շարքում հանդիսությանը ներկա գտնվեցին Բրազիլիայի ամենանանշանավոր քաղաքական գործիչներից մեկը՝ երկրի առողջապահության նախկին նախարար, Սոցիալ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ ժոզե Սեռռան, որն իր ելույթում շնորհավորել է հայ ժողովրդին և, մասնավորապես, բրազիլահայությանը` պատմական մեծ իրադարձության առթիվ` հայտարարելով, որ ինքը եղել է և կմնա հայության իղձերի իրականացման պաշտպանների առաջին շարքերում:

Սեպտեմբերի 26-ին երկրի խոշորագույն «Սան Պաուլո մշակութային կենտրոնի» Տրիանոն սրահում երկրորդ մեծ համերգով հանդես եկավ «Տրիո Իմաժես» եռյակը, որի ընթացքում ներկայացվել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: Համերգից առաջ շնորհավորական խոսքով հանդես եկան Սան Պաուլո նահանգի մշակույթի քարտուղար Սելսո Բոսկոլոն, եռյակի ղեկավար Հենրիկե Միլլերը և Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը: Դեսպան Եղիազարյանը նշեց, որ քսանմեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրել է ազատ զարգացման, ժողովրդավարական բարեփոխումների և հարևան երկրների հետ խաղաղ գոյակցության ճանապարհը ու կշարունակի վստահորեն քայլել այդ ճանապարհով` անկախ օբյեկտիվ կամ արհեստականորեն հրահրվող դժվարությունների:

Սեպտեմբերի 30-ին Սան Պաուլոյի «Հայկական ակումբ» համալիրում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված վերջին մեծ միջոցառումը: Միջոցառման ավելի քան 500 հյուրերի թվում էին հայկական համայնքի բոլոր միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները, քաղաքային կառավարության անդամներ, նահանգապետ ժ. Ալկմինի անձնական ներկայացուցիչը, ինչպես նաև առաջիկա ընտրություններում Սան Պաուլոյի քւսղաքապետի թեկնածու Ս. Ռուսսոմանուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում