Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Օմանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ հետապնդելով ակտիվացնել համագործակցությունը տնտեսական, տրանսպորտային, կրթական, գիտական, տեխնոլոգիաների, էներգետիկ, գյուղատնտեսական ու ձկնորսական ոլորտներում:
Համաձայնագիրը ստորագրվել է Անկարայում տեղի ունեցած Թուրքիա-Օման համատեղ կոմիտեի 9-րդ նիստի շրջանակներում: Հանդիպումից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ վերջին տարիներին Թուրքիան և Օմանը զգալի առաջընթաց են գրանցել երկկողմանի առևտրային հարաբերություններում: Նա հավելել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 271 միլիոն դոլարի:









































