Հոկտեմբերի 2-ին Բրյուսելում ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոչանչիչը հայտարարել է, որ Եվրամիությունը կշարուանկի համագործակցել Վրաստանի հետ, որտեղ նոր են խորհրդարանական ընտրություններ անցկացվել: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:
«Մենք պատրաստվում ենք շարունակել համագործակցությունը Թբիլիսիի հետ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտում»,-հայտարարել է Կոչանչիչը:
Եվրամիությունը շնորհավորում է ընդդիմությանը, ինչպես նաև նախագահ Սաակաշվիլու կուսակցությանը ընտրությունների արդյունքների նկատմամբ «կառուցողական և դրական ռեակցիայի համար»`ասված է ԵՄ պաշտոնական հայտարարությունում:









































