Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Թուրինի «Յուվենթուս»-ի հետ հանդիպման արդյունքները:
«Հնարավոր չէ ամեն խաղի գոլ հեղինակել: Չնայած, որ ես մեծ ցանկություն ունեի և մի քանի հնարավորություն, այնուամենայնիվ ինձ չհաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Կարևորն այն է, որ թիմը հիանալի խաղ ցուցադրեց:
Այո՛, կարող էինք նաև առավելության հասնել: Ինչ արած, սա ֆուտբոլ է: Հուսանք, որ առաջիկա հանդիպումներում մենք ավելի արդյունավետ կավարտենք մեր գրոհները:
Իմ կարծիքով` ավելի լավ էինք խաղում, քան «Յուվենթուս»-ը, վերջին 20 րոպեներին բազմաթիվ գոլային պահեր ունեինք, որոնք, սակայն, չկարողացանք հաջողությամբ ավարտել, և խաղի հաշիվը մնաց անփոփոխ` 1:1: Մենք հաղթելու մեծ ցանկություն ունեինք»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում են ուկրաինական լրատվամիջոցները:










































