Բրիտանացի գիտնականները փորձում են լուծել տիեզերական աղբի խնդիրը, որի քանակը Երկրին մոտ ուղեծրում օրեցօր ավելանում է:
Մտավախություն կա, որ տիեզերական սարքերի հազարավոր մասնիկները կարող են վնասել գործող արբանյակներին,- փոխանցում է BBC-ն:
Աղբի դեմ պայքարի ծրագրերից մեկն այն հատուկ սարքով` «տիեզերական եռաժանիով», հավաքելն է, հետո այն տեղավորելը մթնոլորտի ներքևի շերտերում, որտեղ աղբը տեսականորեն պետք է այրվի:
Այլ նախագծերով` աղբը պետք է հավաքել ցանցի միջոցով:









































