ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, որ նույնպես քրեաիրավական խնդիրներ ունի և, կարելի է ասել` ավելի լուրջ, երեկ Աժ-ում նկատելիորեն անտրամադիր էր: Երբ «Հրապարակ»-ի թղթակիցը փորձել է Օսկանյանի գործից հարցեր տալ, նա մռայլվելով` հակադարձել է. «Ավել բաներ ես խոսում, մի շարունակի»:
Փաստորեն, Վ. Այվազյանը ոչ միայն Օսկանյանի բախտակիցը լինելու հեռանկար ունի, այլև` Ռուբեն Հայրապետյանի. այս տոնով միայն Նեմեց Ռուբոն է խոսում լրագրողների հետ: Իհարկե, լրագրողները պատրաստ են ըմբռնումով մոտենալ նրա վարքին, քանի որ երեկ անգամ Հովիկ Աբրահամյանը չբացառեց նոր միջնորդություններով դատախազի հետագա «այցելությունները» խորհրդարան:









































