Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը NBC-իի թղթակից Մետ Լոուերին հայտնել է, որ նոր iPhone 5 սմարթֆոն է նվեր ստացել Apple-ի հիմնադիր Թիմ Քուկից: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:
Նման քայլը Facebook-ի ղեկավարի նկատմամբ վկայում է նրա` որպես բիզնես-գործընկերոջ կարևորության մասին:
Apple-ը անցած ամիս ներկայացրել է սմարթֆոն iPhone 5-ը` մեծացրած էկրանով և LTE ցանցով: Այն աչքի է ընկում Facebook-ի մեծ ինտեգրմամբ:









































