Թուրքմենիան և Ուզբեկստանը պայմանավորվել են Չինաստան-Կովկաս-Թուրքիա միջանցքում օգտագործել իրենց տրանսպորտային-տարանցիկ հնարավորությունները, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Պայմանագիրը ստորագրվել է Քարիմովի` Թուրքմենիա այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում:
«Մենք խոսեցինք հաղորդակցությունների մասին, որոնք կկարողանան Կենտրոնական Ասիան կապել Կովկասյան տարածաշրջանին, Չինաստանի շուկան` Կասպյան տարածաշրջանին, նաև Պարսից ծոց դուրս գալու ճանապարհներին»,- ասել է Ուզբեկստանի նախագահը:
«Թուրքմենստանի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում Կենտրոնական Ասիա-Չինաստան և Կենտրոնական Ասիա-Եվրոպա տրանսպորտային նախագծերը»,- ասել է Բերդիմուհամեդովը:








































