Ամերիկացի օրենսդիրները խնդրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պատասխանել այն հարցերին, որոնք կապված են հաղորդագրությունների հետ, որոնց համաձայն՝ Լիբիայիում ամերիկացի դիվանագետները ԱՄՆ-ին բազմիցս կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել` իրենց անվտանգությունն ապահովելու համար, սակայն նրանց խնդրանքն անտեսվել է:
Վերահսկման կառավարական բարեփոխումների հարցերով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կոմիտեի նախագահ Դարել Իսսան հայտարարել է, որ դաշնային իշխանությունների ներկայացուցիչները հաստատել են այդ հաղորդագրությունները:
Հիլարի Քլինթոնը երեքշաբի օրը հայտարարել է, որ կպատասխանի կոմիտեի անդամների հարցերին: Նա նաև հայտարարել է Կոնգրեսի հետ համագործակցության պատրաստակամության մասին` Բենղազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման գործի հետաքննության ընթացքում:











































