ԱՄՆ-ը չի պատրաստվում ներխուժում կազմակերպել դեպի Սիրիա, այլ միայն ոչ ռազմական օգնություն է տրամադրում այս երկրի ընդդիմությանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Մենք պարզ կերպով հասկացրել ենք, որ նայում ենք դրան (Սիրիայում հակամարտության մասնակցությանը) միայն ընդդիմությանն օգնելու տեսանկյունից: Մենք խոսում ենք միայն ոչ ռազմական օգնության մասին, այն սիրիացիներին օգնելու փորձերի մասին, ովքեր փորձում են վերականգնել վարչությունը երկրի այն մասերում, որոնք ազատագրվել են վարչակարգի ազդեցությունից»,- ասել է Նուլանդը:










































