Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀՀ ԱԳ նախարարը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մշտական խորհրդում

Մարտի 3-ի առավոտյան Վիեննայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, որում հանդես եկավ ելույթով՝ կազմակերպության օրակարգային խնդիրների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Խոսելով ԵԱՀԿ դերակատարության մասին՝ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել կազմակերպության գործունեության բոլոր ձևաչափերում, ինչպես նաև նպաստել ԵԱՀԿ ամրագրված նպատակների և սկզբունքների համաձայն՝ ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, նախարար Նալբանդյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են շարունակելու քայլերը՝ ուղղված երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, համաձայն անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին հանրապետության նախագահի ելույթում վերահաստատված ուղենիշների. ժողովրդավարության խորացում, քաղաքական երկխոսության ակտիվացում, և եվրոպական չափանիշների հետևողական ներմուծում մեր պետական, հասարակական ու տնտեսական կյանքի բոլոր ոլորտներ:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը նաև մանրամասն կանգ առավ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի, Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումների համընկնման, ինչպես նաև Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վրա:

ԵԱՀԿ կենտրոնակայանում ելույթից հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Բրատիսլավա՝ մասնակցելու Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում