Ընդդիմադիր «Վրացական երազանք» խորհրդարանական ընտրություններում ձայների 85,1% հաշվարկից հետո կուսակցական ցուցակներով հաղթում է 54,89%-ով, իսկ Սաակաշվիլիի կուսակցությունը հավաքել է 40,42%:
Ներկա դրությամբ 3,766 ընտրատեղամասերից հաշվարկել են 3,151-ը:
Ընտրությունների արդյունքում ընտրվելու է 150 պատգամավոր, որոնցից 77-ը համամասնական, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Ընտրություններին մասնակցել են երկու ընտրական բլոկներ և 14 կուսակցություններ:
Ընտրություններին մասնակցությունը կազմում է 61%:









































