1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ-ում քաղաքացիություն ստացած անձանց կսեփականաշնորհվի նրանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ հանրակացարանները: Նման որոշում է նախատեսվում ընդունել կառավարության հոկտեմբերի 4-ի նիստում:
Բռնագաղթածների հետ կկնքվեն նվիրատվության պայմանագրեր: Փաստաթղթերը կձևակերպվեն քաղաքացիների միջոցների հաշվին:








































