Դպրոցական Յանգ Ջինլոնգը հանրահայտ է դարձել ամբողջ Չինաստանում իր յուրօրինակ ընդունակությամբ` բարձրացնելով ամեն տեսակի ծանր առարկա: 7 տարեկանում այս երեխան կարողանում է նույնիսկ տեղաշարժել տրանսպորտային միջոցները: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:
Ամեն ինչ սկսվել է վաղ մանկության տարիներին` տղան չէր կարողանում անգործ մնալ, երբ նրա մայրը ծանր տոպրակներ էր տուն տանում: Եվ այդ ժամանակ փոքրիկ Յանգը սկսել է օգնել նրան: Աստիճանաբար նա մեծացրել է ծանրաբեռնվածությունը և սկսել է տեղափոխել սերմով պարկեր` արդեն աշխատելով հոր հետ:
Հայրը պատմել է, որ մի անգամ երեխան մոտեցել է իրեն և առաջարկել գրկել: Իսկ հայրը կշռում է 90կգ: Նա թույլ չի տվել տղային բարձրացնել իրեն, սակայն երեխան հակառակ հոր կամքի առանց դժվարության բարձրացրել է նրան:
Այդ ժամանակվանից էլ փոքրիկի հայրը սկսել է մարզել նրան:
Երեխայի շրջապատում կարծում են, որ նրա յուրօրինակ ընդունակությունները կապված են քաշով, քանի որ տղան 7 տարեկանում կշռում է 50կգ:








































