Ֆինլանդական ֆուտբոլում մրցավարական անբացատրելի սխալ է տեղի ունեցել: Ֆինլանդական ակումբներից մեկի պաշտպանը գնդակը սեփական տուգանային հրապարակից հեռացրել է՝ դուրս հանելով դաշտի եզրային գծից: Միևնույն ժամանակ մրցակից թիմը երկու գնդակ է խաղադաշտ մտցրել, մեկը՝ ճիշտ վայրից, մյուսը՝ շատ ավելի հեռվից, որից հետո ակումբի խաղացողը գոլի հեղինակ է դարձել: Սակայն, չնայած սրան, մրցավարը հաշվել է գոլը:





































