Յեմենի պաշտպանության նախարարությունն այսօր հերքել է լուրը, թե, իբր, վարչության ղեկավար գեներալ-մայոր Մուհամմեդ Նասեր Ահմեդ Ալիի նկատմամբ մահափորձ է իրականացվել: «Սեպտեմբերի 26» թերթը, հղում անելով նախարարի գրասենյակի աղբյուրներին, փոխանցում է, որ այդ լուրը «չի համապատասխանում իրականությանը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գեներալի տան մոտ ականապատված ավտոմեքենա է օդ բարձրացել:
Մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում սա արդեն երկրորդ մահափորձն է Ահմեդի նկատմամբ: Սպտեմբերի 11-ին նրա շքերթի ճանապարհին ականապատված ավտոմեքենա էր պայթել: Ահաբեկչության զոհ էր դարձել 13 մարդ, ևս 14-ը վիրավորվել էին, սակայն պաշտպանության նախարարության ղեկավարը չէր տուժել:







































