«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, դարձյալ օրակարգ են մտել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները: Ըստ այդմ, Ալիկ Սարգսյանը նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար` Արմեն Գեւորգյանի փոխարեն: Թե որ գերատեսչություն կտեղափոխվի Արմեն Գեւորգյանը մեզ չհաջողվեց պարզել: Նոր ոստիկանապետի ամենահավանական թեկնածուներն են` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: