Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Ով է Հայաստանը

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ հրավիրած ասուլիսում խոսելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ելույթի մասին, որ դեսպանը փետրվարի 28-ին ունեցել էր Երևանի Պետհամալսարանում, ասել է, թե դեսպանը գունավոր հեղափոխության կոչ չի արել, ու հայերն էլ գույնզգույն չեն:

Գալուստ Սահակյանն, իհարկե, իրավացի է. ԱՄՆ դեսպանը հեղափոխության կոչ չի արել, ԱՄՆ դեսպանը տվել է մտածելու առիթ: Ընդ որում, այդ առիթը տվել է բոլորին` թե՛ իշխանությանը, թե՛ հասարակությանը, թե՛ հատկապես երիտասարդներին ու թե՛ ընդդիմությանը: Եվ հայերն էլ, ինչպես իրավացիորեն նկատել է Գալուստ Սահակյանը, գույներ չունեն` մի գույնի են: Ընդ որում, հայերը ոչ թե ֆիզիկապես են գրեթե մի գույնի և ոչ միայն հագուկապով են մի գույնի` հիմնականում սև, այլ նաև մտքով են միագույն: Միագույն միտքն այն է, երբ որևէ հարց դիտարկվում է միայն ծայրահեղորեն: Օրինակ` դեսպանը կա՛մ գունավոր հեղափոխության կոչ է արել, կա՛մ չի արել: Վե՛րջ, այդքանը:

Եվ այդպես է գրեթե բոլոր հարցերում` ամենակարևորից, մինչև ամենակենցաղայինն ու սովորականը: Ընդ որում, ոչ միայն ներկայիս, այլ նաև անցյալի ու ապագայի իմաստով: Մեր պատմությունը կա՛մ փառահեղ է, կա՛մ խայտառակ. մեր պատմական դեմքերը կա՛մ հերոս են, կա՛մ դավաճան: Հասարակական-քաղաքական էլիտայի, իշխող էլիտա կոչվածի և հասարակության ընկալումների տեսանկյունից միջին տարբերակ չկա: Միջին տարբերակի մասին մտածողներն էլ որակվում են որպես հերետիկոսներ: Իսկ միջին տարբերակն, իհարկե, այն է, որ հայ ժողովրդի պատմությունն էլ, աշխարհի ժողովուրդների պատմության շարքում մի սովորական պատմություն է` այլ պատմությունների հետ զուգահեռներով, ընդհանրություններով և առանձնահատկություններով, որոնք պետք է փորձել հասկանալ, վերլուծել բազմակողմանիորեն, անել եզրակացություններ, համադրել դրանք, բանավիճել դրանց շուրջ, որ պատմությունը սկսի ներկային ծառայել, իսկ ներկան էլ ծառայի ապագային: Իսկ հիմա պատմությունը քայքայում է ներկան, ներկայում էլ ապագան է քայքայվում, որովհետև մտածելու, խնդիրները համակողմանի դիտարկելու փոխարեն, դրանք դրվում են կամ-կամի ծայրահեղական ընկալման մեջ:

Ու ապագան էլ այդպես ստացվում է կա՛մ անհույս և վատ, կա՛մ լուսավոր ու երջանիկ, ընդ որում` թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մտապատկերներում, որ ներկայացնում են հասարակությանը:

Օրինակ` ընդդիմությունն ասում է, որ եթե այս իշխանությունը մնաց` ապագան լինելու է կործանարար, իսկ եթե ընդդիմությունը եկավ` ապագան լինելու է լուսավոր: Նույնն ասում է իշխանությունը, որ եթե ընդդիմությունը եկավ` երկիրը կործանվելու է, իսկ եթե իրենք մնան, ապա հաշված ժամանակում հասնելու են պետականության հզորացման անհասանելի գագաթների: Իսկ այդ համատեքստում ովքեր փորձում են գտնել այդ երկու ծայրահեղ ընկալումների միջև առկա բովանդակային շատ կարևոր տարածությունը, թե՛ մի, թե՛ մյուս կողմից արժանանում են ծայրահեղ գնահատականների:

Պարզ է, որ ԱՄՆ դեսպանի ելույթը այլ կերպ չէր էլ ընկալվելու, և հարցադրումները հնչելու էին գերաԶանցապես այդ համատեքստում` Յովանովիչը հեղափոխության կոչ անում էր, թե չէր անում: Իրականում նկատելի է, որ չեղավ Յովանովիչի խոսքը ըստ էության հասկանալու փորձ: Միգուցե դրա պատճառն այն էր, որ այդ ելույթից անմիջապես հետո տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը, որն իր հզորությամբ ստվերեց որևէ այլ քաղաքական իրադարձություն, այդ թվում և ԱՄՆ դեսպանի համալսարանական ելույթը: Բայց, ըստ երևույթին, ժամանակն է, որ Հայաստանում առաջանա և արմատավորվի քաղաքական իրադարձությունների ընկալման առավել արդիական և արդյունավետ համակարգ, որտեղ տեղի կունենա իրադարձությունների դիտարկում և վերլուծություն ոչ թե բացասման մեթոդով` սա կարևոր է, հետո մյուս ավելի կարևորը սրանից կարևոր է, հետո այն մյուսը նրանից ավելի կարևոր է, և այդպես հերթով ամեն ինչ ստվերում է իրար, այլ փոխկապակցվածության, ամբողջականության մեջ դիտարկելու սկզբունքով: Դա հնարավորություն կտա առավել արդյունավետ հասկանալ առկա գործընթացները, տալ առավել համարժեք գնահատական և այդպիսով ձևավորել առավել ադեկվատ հասարակական կարծիք: Եվ այդ համատեքստում արդեն ԱՄՆ դեսպանի ելույթը կարևոր է դառնում ոչ թե հեղափոխության կոչ անել-չանելու, այլ ընդհանրապես այն իմաստով, որ Հայաստանում ԱՄՆ-ը ներկայացնող դիվանագետը փաստացի օրակարգ է մատուցում Հայաստանի հասարակական-քաղաքական շերտերին, այդ թվում և իշխանությանը: Եթե Յովանովիչի ելույթը տանք հնչեցնելու Հայաստանի որևէ քաղաքական գործչի, ապա այն կարող է լինել միանգամայն ծրագրային և նույնիսկ նախընտրական ելույթ` օրակարգային հստակ առանցքով:

Հետևաբար անհրաժեշտ է, որ հանրային լայն քննարկման առարկա դառնա ոչ թե այն, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հեղափոխություն է պատրաստում Հայաստանում, թե ոչ, այլ այն, թե արդյո՞ք Հայաստանն ընդունում է այդ օրակարգը, ինչպե՞ս է ընդունում, ի՞նչ առարկություններ և ի՞նչ լրացումներ ունի: Ու նաև կարևոր է հարցը, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ը այդպիսի առաքելություն վերցնում իր վրա և Հայաստանում փորձում օրակարգային «սուֆլյորի» դեր կատարել: Չէ՞ որ կարծես թե Հայաստանում հստակ են հասարակությանը հուզող և պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, ի՞նչ նորություն կարող է լինել այս առումով: Եվ նորություն, բովանդակային իմաստով, դեսպանի ելույթի մեջ, իհարկե, չկար: Խնդիրն այն է, որ ելույթի փաստն ինքնին Հայաստանի համար հանդիսանում է նորություն ժամանակի և տարածության մեջ: Այստեղ խնդիրը Հայաստանում հեղափոխություն անելը չէ, այստեղ խնդիրը Հայաստանի անելիք հեղափոխությունն է: Հարցն այն է, թե ով է Հայաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում