«Առաջին լրատվական»-ի նոր տեղեկություններով, երկու տարի առաջ` 2009թ. մարտին, Կենտրոնի ոստիկանության պետի պաշտոնից հեռացված Արթուր Մեհրաբյանի նշանակումը Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետի պաշտոնում շատ կոնկրետ իմաստ է ունի: Այս նշանակումը հրահանգել է անձամբ Սերժ Սարգսյանը` հաշվի առնելով, որ Մեհրաբյանը 2007 եւ 2008թթ. համապետական ընտրություններից առաջ աշխատել է հենց այս շրջանի ոստիկանապետ եւ լավագույնս կատարել իր առջեւ դրված խնդիրները:









































