Ազգային ժողովում ավարտվել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ Վարդան Օսկանյանին իբրև մեղադրյալ ներգրավվելու միջնորդագրի քվեարկությունը:
ԱԺ 129 պատգավորներից 71 պատգամավորներ է մասնակցել քվեակությանը, քվեատուփում եղել է 71 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել մեկը, քանի որ և դեմ է նշած եղել, և կողմ: 64 կողմ և 6 դեմ քվեարկության արդյունքում բավարավել է Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջորդությունը:








































