Լոնդոնի ոստիկանությունը Էկվադորի դեսպանատանը թաքնված WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր, ավստրալիացի Ջուլիան Ասանժին հսկելու նպատակով հերթապահություն սահմանելու համար ծախսել է ավելի քան 1 մլն ֆունտ ստեռլինգ (1,6 մլն դոլար): Այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Mai պարբերականը՝ հղում կատարելով Սքոթլանդ Յարդի ներկայացուցչին:
WikiLeaks-ի հիմնադիրը կասկածվում է Շվեդիայում բռնաբարության ու սեքսուալ ոտնձգությունների մեջ, որոնք իբր տեղի են ունեցել 2010թ. օգոստոսին:
41-ամյա ավստրալիացին հունիսի կեսերից գտնվում է Էկվադորի դեսպանատանը:
Օգոստոսին Էկվադորը որոշեց նրան ապաստան տրամադրել, սակայն Մեծ Բրիտանիայի իշխանությունները լի են վճռականությամբ՝ «կատարելու Շվեդիայի առաջ ստանձնած պարտավորությունները»:
Ասանժի «դարանակալումը» Լոնդոնի քաղաքային ոստիկանության վրա օրական արժենում է 11 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 18 հազար դոլար):









































