ՀՐԴԵՀՆԵՐ
…
Մարտի 2-ին`15.00-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի 4-րդ կմ–ի հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը16.20-ին, մարվել`16.50-ին:
Կարբի գյուղի բնակիչներ` Ա.Գրիգորյանին և Ա.Ղազարյանին պատկանող հողատարածքում այրվել է 15 հա խոտածածկույթ և 15 ծառ:
…
Մարտի 3-ին՝ժամը 00.09-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.31-ին, մարվել`02.20-ին:
Այրվել է Թ.Թորոսյանին պատկանող անասնագոմի տանիքը` 20 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 1,5 տ անասնակեր:
…
Նույն օրը՝ ժամը 02.57-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռկվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում:
Դեպքի վայր է մեկնե մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.31-ին, մարվել`04.11-ին:
Այրվել է Ա.Վարդանյանին պատկանող անասնագոմի տանիքում պահեստավորված 150 հակ անասնակեր:
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՈՎ
Մարտի 2-ին՝ժամը 21.02-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումներով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի 15/2 շենքի թիվ 31 բնակարանի բնակչուհի՝ 35-ամյա Նունե Ղազարյանը,«Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Մաշտոցի պողոտայի 36 շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ՝ 70-ամյա Ա.Սարգսյանը և Բ-2 թաղամասի 21 շենքի թիվ 22 բնակարանի բնակչուհի՝ 44-ամյա Լուիզա Բեկչյանը:
Տուժածների առողջական վիճակը բավարար է:







































