Սիրիայում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում սպանվելէ «Հըզբոլլահ» շարժման հատուկ ծառայության ղեկավար Ալի Հուսեյն Նասիֆը (Աբու Աբաս): Այս մասին հաղորդում են լիբանանյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Հըզբոլահ»-ի աղբյուրներին: Նրան համարում էին Իմադ Մուղնիի փոխարինողը, որը չեզոքացվել էր 2008 թ. փետրվարին Դամասկոսում իրականացված պայթյունի հետևանքով:
Վերջին տարում Աբու Աբասը համակարգում էր «Հըզբոլլահ»-ի զինյալների գործողությունները Բաշար Ալ-Ասադի վարչակարգի հետ:
Լիբանանյան ԶԼՄ-ներ հաղորդմամբ՝ Աբու Աբասի հուղարկավոությունը տեղի է ունեցել Բաալբեքի շրջանում (արևելյան Լիբանան) հոկտեմբերի 1-ին: Դրան ներկա է եղել «Հըզբոլլահ»-ի ղեկավարությոնը:
Թե որքանով է ստույգ այս տեղեկությունը՝ դեռ պարզ չէ: «Հըզբոլլահ»-ի ԶԼՄ-ները որևէ մեկնաբանություն չեն տալիս: Տեղեկություն չկա նաև, թե ինչ հանգամանքներում է զոհվել Աբու Աբասը:








































