Wednesday, 24 06 2026
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ

Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին է հիշեցրել 2003, 2005, 2007, 2008 թթ.

ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը, այսօր ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, նշել է, որ ինքն է որոշելու՝ ինչպես է մասնակցելու Վարդան Օսկանյանին իբրև մեղադրյալ ներգրավելու միջնորդագրի քվեարկությանը: Նրա խոսքով` ինքը որևէ խմբակցության անդամ չէ, և իր քվեարկության անմիջական պատասխանատուն ինքն է:

Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին է հիշեցրել 2003, 2005, 2007, 2008 թվականները. երբ ինքը մարդու իրավունքների պաշտպանությամբ էր զբաղվում, իրեն ասում էին` ընդդիմադիր ես, քանի որ այցելում ես ՔԿՀ` ընդդիմադիր ինչ-որ մեկին, իսկ այսօր պաշտպանության կարիք ունի Վարդան Օսկանյանը, և այստեղ այլ հարց է՝ ով, ինչպես և ինչ է անելու: Պատգամավորը բարձր է գնահատել այս օրերին ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի` քաղաքացիական հասարակության ցուցաբերած աջակցությունը, որը չի առաջնորդվում քաղաքական շարժառիթներով:

«Հիմա եկել է ժամանակը, որ պաշտպանենք Ձեզ, և երեկվա ցույցը ապացուցեց, որ քաղաքացիական հասարակությունը հանդես կգա Ձեր պաշտպանությամբ: Ես այլ կերպ չեմ կարող վարվել, ես իմ խոստումը չեմ դրժում, ես դեռ այն ժամանակ էի ասում, որ եթե պետք լինի, Ձեզ էլ եմ աջակցելու»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Նա դիմել է Աղվան Հովսեփյանին` ասելով. օրինակ` եթե հայտարարվում է, որ Վարդան Օսկանյանը չի կալանավորվելու, նա ազատորեն տեղաշարժվելու է, հետաքրքիր է՝ մեղադրանք առաջադրելուց հետո ի՞նչ խափանման միջոց եք առաջարկում:

Խոսրով Հարությունյանն էլ թեև չէր որոշել խոսել, բայց Վարդան Օսկանյանի` երեկ ունեցած ելույթի երկրորդ հատվածից հետո որոշել էր խոսել: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` պարոն Օսկանյանը փորձում է ներկայանալ որպես տառապյալ, հալածյալ, նա փորձում է ձերբազատվել իր ոչ վաղ իշխանական անցյալից, բայց եթե որևէ մեկը ուզում է իր քաղաքական անցյալը շտկել, ապա դրա ճանապարհը մեկն է՝ խոստովանել այն սխալները, որոնք թույլ է տվել, և խոստովանել հրապարակավ, այլապես Խոսրով Հարությունյանին հասկանալի չէ այն մոլեռանդությունը, որը արտահայտում է ԲՀԿ-ն ՝ այս ամենը համարելով իր նկատմամբ քաղաքական հալածանք:

«500.000 ձայն ստացած կուսակցությանը ինչպե՞ս կարելի է հալածել»,- հարց է ուղղել Խոսրով Հարությունյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում