Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի զինվորականները կարող են արդյունավետ պայքարել ամերիկյան «Ապաչի» մարտական ուղղաթիռների և իսրայելական մարտական ուղղաթիռների դեմ: Այդ հարցում նրանց օգնելու է հայրենական արտադրության Shaher դիպուկահար հրացանը:
Իրանական բանակի հետազոտական կազմակերպության ղեկավար Մասուդ Զավարեիի խոսքերով՝ այդ հրացանը մշակվել է հատուկ հակառակորդի ուղղաթիռների դեմ պայքարելու համար: Նա հավելել է, որ իրենք տեղյակ են այդ ուղղաթիռների խոցելի տեղերի մասին, ինչի շնորհիվ էլ կարելի կլինի Shaher հրացանից արձակված դիպուկ կրակոցով վնասազերծել դրանք: