Ավստրալիայի Բաց առաջնության տնօրեն Կրեյգ Տայլին հայտարարել է, որ իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հանդես կգա «Մեծ սաղավարտ»-ի 2013 թվականի առաջին մրցաշարին: Հիշեցնենք, որ աշխարհի նախկին առաջին ռակետը չի մասնակցում մրցաշարերին ծնկների հետ ունեցած խնդիրների պատճառով:
Տայլին նշել է նաև, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.15 մլն ԱՄՆ դոլարով: Այդ մասին է տեղեկացնում ավստրալական մամուլը:
Նշենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության գործող չեմպիոնն է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը:








































