Կալիֆոռնիայի իշխանություններն օրենքով արգելել են անչափահասների հետերոսեքսուալ կողմնորոշման վերականգնմանն ուղղված ցանկացած թերապիա` այն խաբեբայություն (շառլատանություն) համարելով,- հայտնում է РИА Новости-ն:
Վերը նշված օրենքը Կալիֆոռնիայի նահանգապետը ստորագրել է անցած հանգստյան օրերին: Այն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից և կդառնա իր տեսակի մեջ առաջինն աշխարհում:
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք Կալիֆոռնիայում շատ ակտիվորեն մասնակցում են քաղաքական կյանքին, կողմ են արտահայտվել օրենքին և կոչ են արել աշխարհի բոլոր պետություններին հետևել իրենց օրինակին:







































