Այսօր` հոկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի պաշտոնից:
ՀՀ ոստիկամապետի մեկ այլ հրամանով Վալերի Օսիպյանը նշանակվել է Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:










































