Գանդի Ջայանտին (Gandhi Jayanti) Հնդկաստանում ազգային տոն է՝ ի պատիվ հնդիկ ժողովրդի ազգային-ազատագրական գործչի՝ Մոհանդաս Կարամչանդա Գանդիի ծննդյան օրվան: Նա Հնդկաստանում պաշտոնապես անվանվում է Ազգի հայր:
Տոնն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 2-ին ու նշվում է ամբողջ երկրում:
Գանդին ծնվել է 1869թ. հոկտեմբերի 2-ին Պորբանդար քաղաքում, 1893-1914թթ. բնակվել է Հարավային Աֆրիկայում ու գլխավորել պայքարը ընդդեմ ռասայական խտրականության:
1915թ. Գանդին վերադարձել է Հնդկաստան ու գլխավորել ազատագրական շարժումը, ղեկավարել Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցությունը: Բազմիցս ընտրվել է այդ կուսակցության նախագահ: Քարոզել է ոչ բռնությունը, հանդես եկել հինդուսների ու մուսուլմանների միավորվելու օգտին, կաստայական ու սոցիալական անհավասարության, անձեռնմխելիության վերացման դեմ:
1942թ. Գանդին գլխավորել է հակաանգլիական շարժումը, մի քանի անգամ կալանավորվել անգլիական իշխանությունների կողմից: Գրել է ինքնակենսագրական՝ «Իմ կյանքը» գիրքը: Կենդանության օրոք նրան անվանել են «Մահաթմա» (սանսկրիտերեն mahātmā նշանակում է «մեծ հոգի»):
1948թ. աղոթելիս սպանվել է հինդուս մոլագարի կողմից:









































