Նոր Զելանդիայում կենսաբանները գենետիկորեն ձևափոխված կովերի ցեղատեսակ են ստացել, որոնց կաթն ալերգիա չի առաջացնում մարդկանց մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ կովերի կաթում բացակայում է beta-lactoglobulin սպիտակուցը, որը կաթի բաղադրիչ է և հաճախ երեխաների մոտ գերզգայունություն է առաջացնում:
Նոր կովերի կաթը նաև շատ այլ օգտակար նյութեր է պարունակում:
Ներկայումս գիտնականները փորձում են պարզել` հնարավոր է արդյոք նոր տեխնոլոգիայի միջոցով փոխել սովորական կովերի կաթի բաղադրությունը:











































