ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ հիվանդանոցից տեղափոխվել է տուն, նա կշարունակի ապաքինվել տանը: Այս մասին «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ԱԺ-ում Ստեփան Դեմիրճյանի օգնական Ստեփան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Ստեփան Դեմիրճյանին վիրահատել էին դեռևս սեպտեմբերի սկզբին, և մինչ այսօր նա գտնվում էր հիվանդանոցում` բժիշկների անմիջական վերահսկողության տակ:









































