Վատ եղանակային պայմանները հասել են Եգիպտոս: Թերակղզու առողջարանային հատվածը զրկվել է միջազգային մայրուղիների հետ կապից: Հորդառատ անձրևները մեկ օրվա ընթացքում բերել են ճանապարհները արգելափակող սողանքների:
Ավելի ուժեղ հարվածի են ենթարկվել Սինայի հարավային ճանապարհները, ինչպես նաև Սան Կատերինա եկեղեցին Դաբախ քաղաքի հետ միացնող մայրուղին: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները:
Տուժածների մասին չի հաղորդվում: Աղետի գոտի է ուղևորվել ծանր տեխնիկա:









































