Ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի կենտորնում` Ազատության հրապարակում, մեծ աղմուկով նշում է` հայտարարելով, որ խորհրդարանական ընտրություններում իրենք հաղթել են:
Մի քանի հազար մարդ միասին գոչում են «Մենք հաղթել ենք», ծածանում են իրենց կուսակցության դրոշները, կողքերով ընթացող ավտոմեքենաները ազդանշաններ են տալիս:
Հրապարակի անկյունում կանգնած ոստիկանները չեն արձագանքում այդ ամենին:
Իվանիշվիլին անձամբ ելույթ ունենալով ընդդիմադիր TB9-ը հեռուսաալիքով շնորհավորել է իր կողմնակիցներին ընտրություններում հաղթանակ տանելու համար` նշելով, որ հաղթել է «սերը հայրենիքի հանդեպ»:
Սա դեռևս հաղթանակ է կուսակցությունների ցուցակում. 150 պատգամավորից 77-ը խորհրդարան են անցնելու համամասնական համակարգով, իսկ 73-ը անհատական ընտրությունների արդյուքնում:
Պրոկառավարական «Имеди» և «Рустави-2» հեռուստաընկերությունների տվյալների համաձայն՝ Իվանիշվիլու բլոկը առաջ է 35 %-ով, իսկ Սահակաշվիլու կուսակցությունը` 30 % է հավաքել:
Exit-poll-ի տվյալների համաձայն՝ Իվանիշվիլին առաջ է անցնելու 63% ձայներով, իսկ Սահակաշվիլին հավաքելու է 27 %:






































