Զաքար Քալաշովը աշխարհի ամենավտանգավոր քրեական հեղինակություններից մեկն է, գրում է La Voz de Galicia. «Դուբայում 2006 թնականին ձերբակալվելուց հետո, նա գտնվում է Իսպանիայի բանտում, և նրա փախուստի կանխումը գրեթե պետական կարևորության հարց է»:
Վերջերս Քալաշովին բանտից տեղափոխում էին հիվանդանոց: Անցորդները զարմացած հետևում էին կարծես ամերիկյան մարտաֆիլմերից վերցված տեսարանին. մոտավորապես 30 զինված ոստիկաններ փակել էին հիվանդանոց տանող բոլոր ճանապարհները:
«Ոստիկանությունը հաստատել է, որ խոսքը Զաքար Քալաշովի մասին է, ում այդ օրը հերթական զննման համար ուղարկել էին հիվանդանոց»,- գրում է թերթը: Հրատարակչության տվյալներով՝ Զաքար Քալաշովին, ով ծնվել է Վրաստանում, ամեն կես տարին մեկ տեղափոխում են իսպանական մեկ բանտից մյուսը, որպեսզի թույլ չտան նրան փախուստ կազմակերպել կամ կաշառել բանտի աշխատակիցներին:









































