Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Հայաստան. ներքին տեղահանվածների մռայլ ապաստանը

Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Ճամբարակ քաղաքը հայտնի է իր կղմինդրե կարմիր տանիքներով: 150-200 տարի առաջ փայտից ու կավից կառուցված այս տներում ապրել են Ռուսաստանից Հայաստան աքսորված մոլոկանները` աղանդավոր լինելու պատճառով:

Այսօր մոլոկանների կիսախարխուլ ու քանդված տներում ապրում են Ղարաբաղյան հակամարտության տարիներին` 1992 թվականից Ադրբեջանի վարչական տարածքում գտնվող հայկական Արծվաշեն գյուղից ներքին տեղահանվածները:

Հայաստանի արևելյան սահմանից 18, իսկ Ճամբարակից` 25 կմ հեռավորության վրա գտնվող Արծվաշենը Հայաստանի միակ գյուղն էր, որ գտնվում էր Ադրբեջանի վարչական տարածքում` Գետաբեկի շրջանում:

1989 թվականին բռնկված Ղարաբաղյան հակամարտության պայմաններում սկսվեցին Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերը, որոնք ձգվել են երեք տարի` մինչև 1992-ի օգոստոսի 8-ը, երբ արծվաշենցիներին ընդամենը մեկ ժամ են տվել գյուղից դուրս գալու համար:

Արդեն 20 տարի է` ներքին տեղահանվածները ապրում են Ճամբարակում: Քաղաքի 7300 բնակիչներից 2000-ը արծվաշենցիներ են, սակայն, քանի որ փախստականի կարգավիճակ չունեն, չեն օգտվում նրանց համար սահմանված արտոնություններից:

Շուրջ երկու տասնամյակ է անցել Ղարաբաղյան հակամարտությունից, և Ճամբարակում ապրող արծվաշենցիներն այլևս կորցրել են հայրենի գյուղ վերադառնալու հույսը. ներկայում գյուղը կրում է Բասկանդ ադրբեջանական անունը: Արծվաշենցիները մեղադրում են կառավարությանն իրենց անուշադրության մատնելու և պատշաճ բնակարանային պայմաններով իրենց ապահովելու վերաբերյալ խոստումը չկատարելու մեջ:

55-ամյա Բենիամին Կիրակոսյանն իր տունը գնել է մոլոկան Աֆոնյա Իվան Իվանովիչից: Փողոցը, որտեղ ապրում է Բենիամինի 5 հոգանոց ընտանիքը, վաղուց վերանվանվել է Գարեգին Նժդեհ, սակայն նրա տան պատին դեռևս պահպանվում է խորհրդային ցուցանակը`Լենինի պողոտա:

Բենիամինը ցույց է տալիս իր տան փայտե հատակի վրա բացված մեծ-մեծ անցքերը և ասում, որ զգուշանում են մեջը ընկնելուց: Հիմա նա փորձում է վերանորոգել տան սենյակներից գոնե մեկը.

«Ուզում եմ, որ էս պատերն էլ չտեսնենք, մի ամիս ա բզզում եմ: Փող էլ չկա, ինչ որ ձեռքս ընկնում է հավայի մավայի մատերիալով անում եմ, որ մի քիչ ույուտ լինի, որ մի կերպ յոլա գնանք»:

«Բախտս բերել ա, որ իմ տան կեսը փայտից ա կառուցված, թե չէ մյուսները հիմնականում սպիտակ կավից են, իսկ նման տներում անտանելի ցուրտ է լինում», – ասում է զինվորական թոշակառու Բենիամինը:

Բենիամինի համագյուղացիները բողոքում են, որ կառավարությունը հրաժարվում է օգնություն տրամադրել իրենց` նոր բնակարաններ գնելու կամ իրենց տները վերանորոգելու համար:
Ճամբարակում ապրող արծվաշենցիները կարծում են, որ ներքին տեղահանվածների կարգավիճակը ոչնչով չպետք է տարբերվեր փախստականների կարգավիճակից, որովհետև իրենց կրած նյութական վնասները հավասարաչափ են:

Ի տարբերություն փախստականների` նրանց կոչում են ներքին տեղահանվածներ, որովհետև հայկական հողից տեղափոխվել են մեկ այլ հայկական հող:

1993-1998 թվականներին արծվաշենցիներին օգնելու համար Հայաստանի կառավարությունը 447 ընտանիքների արտոնյալ երկարաժամկետ վարկեր է տրամադրել բնակելի տների գնման կամ վերանորոգման համար: 447 ընտանիքներից 381-ը ձեռք են բերել մոլոկանների`1900-1910 թվականներին կառուցված խարխլված և վերանորոգման կարիք ունեցող փայտաշեն ու կավաշեն տները:

«Մոլոկանների մաշված 480 տները, որտեղ ապրում են այս մարդիկ, գնահատվել են վթարային: Մեր առաջնային խնդիրը բնակիչներին օթևանով ապահովելն է», – նշում է Ճամբարակի քաղաքապետ, արծվաշենցի Յուրա Ավալյանը:

2010-ի նոյեմբերին կառավարությունը, վերջապես, հավանության է արժանացրել «Ռազմական գործողությունների հետևանքով 1992-ի օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգը»:

1992 թվականից Ճամբարակում գործող «Արծվաշեն» համայնքը փորձում է լուծել արծվաշենցիների հոգսերը` հատկապես բնակարանային:

Համայնքի նախագահ Մամիկոն Խեչոյանը նշում է, որ ծրագրի արժեքը կազմում է 6-10 մլրդ դրամ (մոտ 17-28 մլն դոլար), ընդ որում, յուրաքանչյուր ընտանիքին կհատկացվի 15-17 մլն դրամ (մոտ 42-47 000 դոլար):

Ծրագիրը կլուծի 633 ընտանիքների տների հարցը, իսկ 300 հաջողակ ընտանիք մարտին կստանա առաջին գումարը:

Ծրագրի կատարման վերջնաժամկետը մոտենում է, սակայն իշխանությունները պնդում են, որ ներքին տեղահանվածների ընտանիքներին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը դեռևս անորոշ է:

«Ներկայում հայեցակարգը վերանայման փուլում է գտնվում: Անհրաժեշտ է տեսնել այս ընտանիքների կողմից զբաղեցվող տները և որոշել այդ շինությունների ավերվածության աստիճանը: Վթարային ճանաչված տների փոխարեն նոր բնակարաններ կկառուցվեն», – ասում է քաղաքաշինության նախարարության մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը:
Սակայն արծվաշենցիներին այս նորությունը այնքան էլ չի ոգևորում:

«Քանի տարի է` էդ բանը լսում ենք, ասում են` մարտին, հետո` չէ, մայիսին, հետո էլ` հաջորդ տարվա ապրիլին, ու այսպես տարիները անցնում են», – ասում է Ճամբարակի բնակիչ Ժորա Մուժիկյանը:

Բացի բնակարանային խնդիրներից, արծվաշենցիների ու ճամբարակցիների մյուս խնդիրները միանման են:

Ճամբարակի քաղաքապետ Ավալյանն ասում է, որ հիմնական խնդիրը մարդկանց աշխատանքով ապահովելն է: Քաղաքում մարդիկ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ:

«Գյուղատնտեսությունն իրեն չի արդարացնում, հողերն անջրդի են: Գործարարները ներդրումներ չեն անում` տարածաշրջանը համարելով ռիսկային: Սահմանային գոտի ենք կոչվում, առանց որոշակի արտոնությունների: Մինչև պետությունը մեզ աջակից չլինի, որոշակի խնդիրներ չլուծի, տեղական իշխանության մակարդակով մենք ոչինչ անել չենք կարող», – ասում է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում