Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը ընդունել է, որ հարաբերություններ է ունեցել ոչ միայն տնային տնտեսուհու հետ: Շվարցնեգերի խոսքերով` ինքը դավաճանել է Մարիա Շրայվերին մինչև հարսանիքը:
Հեռավոր 1985թ-ին դերասանը սիրավեպ է ունեցել իր գործընկերուհի Բրիջիտ Նիլսենի հետ: Իրավիճակին սրություն է տալիս այն հանգամանքը, որ այդ ժամանակ դերասանուհին ամուսնացած է եղել Շվարցնեգերի ընկերներից մեկի` Սիլվեսթր Ստալոնեի հետ:
Առնոլդը հայտարարել է դավաճանության մասին իր ինքնակենսագրականում:









































