Բրիտանական The Times թերթը այսօր հրապարակված հոդվածում նշել է, թե որքան օգնություն է տրամադրում Իրանը Սիրիայի վարչակարգին: Խոսքը 10 մլրդ դոլարի մասին է, ինչը փոխանցվել է Ասադին ապստամբների դեմ պայքարելու համար:
Արևմտյան հատուկ ծառայությունների աղբյուրներն ընդգծում են, որ Ասադին այդքան մեծ օգնություն տրամադրելու ջատագով էր 55-ամյա գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին, որը արդեն 14 տարի ղեկավարում է «Ալ-Կուդս» էլիտար ստորաբաժանումը:
Ասադի կողմից ապստամբներին կարճ ժամանակում հաղթելու խոստումները չկատարելու ֆոնին այժմ Իրանում լարվածություն է նկատվում այաթոլլա Ալի Խամենեիի և Սուլեյմանիի միջև:
Նշվում է, որ «Ալ-Կուդս» էլիտար ստորաբաժանումները հսկում են Իրանի կողմից Իսրայելի դեմ կռվող իսլամիստական խմբավորումներին տրամադրվող աջակցության հարցերը:
Արևմտյան հետախուզության աղբյուրը թերթին հայտնել է, որ «Սուլեյմանին Խամենեիին խոստացել է տարվա վերջին Ասադի լիակատար հաղթանակ ապստամբների դեմ, եթե Իրանի կողմից դրամական աջակցություն լինի, սակայն դա տեղի չի ունեցել»:








































