Գիտնականները, որոնք ուսումնասիրում են Մարսի աշխարհագրությունը, վկայում են, որ Չիլիի Ատակամա անապատում գտնվում են ավազի և կոպիճի խառնուրդի այնպիսի լեռնային ապարներ, ինչպիսիք կան Կարմիր մոլորակի վրա: Նույնիսկ Ատակամա անապատի լուսանկարները Մարսի մակերևույթն են հիշեցնում:
154 կիլոմետրանոց վիթխարի Գեյլ խառնարանում, որտեղ ներկայում իր հետազոտական աշխատանքներն է իրականացնում Curiosity-ն, արդեն հայտնաբերվել են ավազի և կոպիճի միախառնուրդով երկրաբանական նմուշներ, որոնք ձևավորվել են միլիոնավոր տարիներ առաջ, ըստ ամենայնի` հեղուկ ջրի առկայությամբ:
«Ներկայում մենք կարող ենք գրեթե վստահությամբ ասել, որ Մարսի վրա գետեր են հոսել, սակայն կարճ ժամանակով: Այդ ընթացքում են հասցրել ձևավորվել մարսական փոշու, ավազի և կոպիճի խառնուրդ հանդիսացող խճաքարերը»,- հայտնել է Բերքլիի համալսարանի՝ մոլորակների ուսումնասիրությամբ զբաղվող պրոֆեսոր Վիլյամ Դիտրիխը:










































