Չեխիայում երկրի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա 2013թ. հունվարի 11-12-ին: Այս մասին հաղորդել է Սենատի նախագահ Միլան Շտեխը:
Քվեարկության արդյունքները կամփոփվեն հունվարի 26-ից ոչ շուտ: Միլան Շտեխի խոսքով՝ եթե առաջին փուլում ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, ապա երկու շաբաթ անց կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:
Մինչ այդ հաղորդվում էր, որ Չեխիայում նախագահի ընտրությունները կանցկացվեն հունվարի 18-19-ին:
Չեխիայում նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 23-ին: Այս պահին հայտ է ներկայացրել 25 քաղաքական գործիչ:









































