Հունաստանը կանխատեսում է, որ 2013 թ. կդառնա ռեցեսիայի անընդմեջ 6-րդ տարին, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ենթադրում է ՀՆԱ անկում 3.8-4 տոկոսով: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի կառավարությունում աղբյուրին:
Ակնկալվում է, որ բյուժեի նախագիծը խորհրդարան կմտցվի երկուշաբթի:
Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է հասնել առաջնային պրոֆիցիտի (երբ եկամուտները գերազանցում են ծախսերը՝ չհաշված պարտքի մատակարարման ծախսերը) ՀՆԱ 1 տոկոսի չափով: Հաջորդ տարի նաև նախատեսվում է կրճատել ծախսերը 7.8 մլրդ եվրոյով. դա վարկատուների հետ համաձայնցված ընդհանուր կրճատումների 11.5 միլիարդանոց փաթեթի մի մասն է:
Ընթացիկ տարում ակնկալվում է, որ երկրի տնտեսությունը կկրճատվի 7 տոկոսով:









































