Օպերատորը, որը Նյու Յորք այցի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուղեկցել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի գլխավորած իրանական պատվիրակությանը՝ փախել է Միացյալ Նահանգներ: Այս մասին այսօր հայտնել է The Wall Street Journal թերթը:
Օպերատորի փաստաբանը՝ Հասան Գոլ Խանբանը, թերթի հետ զրույցում հաստատել է, որ իր հաճախորդը ապաստան է խնդրում ԱՄՆ-ում, սակայն նա չի ցանկացել որևէ մանրամասն հաղորդել:
Պաշտոնական Թեհրանի պատասխանը դեռ չի հաջորդել:










































