Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

ԵԹԿՊԻ ուսթատրոնի ներկայացումը «Բելայա-Վեժա» փառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանքին»

Սեպտեմբերի 10-26-ը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսումնական թատրոնը չեխ աշխարհահռչակ Կարել Չապեկի «Մայրը» ներկայացմամբ ելույթ է ունեցել «Բելայա Վեժա-2012, Կլասիկա պլյուս» թատերական փառատոնին ու ստացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը, ում խոսքով՝ այս վուլգար իրականության մեջ մենք զգում ենք զգայականի կարիքը:

Մազմանյանը խոստովանեց, որ «բավական հոգնած փառատոն էր», որի ժամանակ «Մայրը» արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին, և որքան էլ զարմանալի է եղել՝ երիտասարդ տղաներն ու աղջիկները 20-25 րոպե չեն հեռացել ու դիտել են ներկայացումը:

«Ժյուրին երկար տանջվելուց հետո հասկացավ, որ «Հանդիսատեսի համակրանքը» պետք է մեզ տա, ստիպված բերեցին-տվեցին»,- կեսկատակ-կեսլուրջ հավելեց նա:

Ներկայացման բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն ուրախությամբ արձանագրեց ուսումնական թատրոնի վերածնման փաստը: «Եթե դու չունես ուսումնական թատրոն, ուրեմն ամեն բան անիմաստ է: Այն, ինչ ցանկացել ենք փորձել` ստացվեց»,- նշեց դերասանուհին:
Ինչ վերաբերում է ներկայացման ընտրությանը, ապա նա նկատեց, որ այդ գործը չի կորցնում իր արդիականությունը, քանի որ ամեն գնով «ոչ» է ասում պատերազմին:

«Մայրը» ներկայացման մեջ խաղում են Արմեն Մազմանյանի ղեկավարած կուրսի ուսանողները: Ներկայացումը պատրաստվել է 1,5 ամսում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում