Անգլիայի ազգային առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ի նկատմամբ առավելության հասնելուց հետո «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն կոչ է արել հայտարարություններ չանել թիմի հաջող ելույթի վերաբերյալ:
«Մենք միայն 6 հանդիպում ենք անցկացրել: Այո՛, մենք վստահ ենք խաղում, և հաղթանակները նպաստում են մեր ապագա հաջողություններին: Մենք վատ չենք մեկնարկել, ոչ ավելին: Դեռևս վաղ է խոսել թիմային հաջողությունների մասին»,- ասել է Դի Մատեոն:







































